Իհարկե մենք չենք ուզում հակասություն ստեղծել Քո իրականության և Յոգայի օգնությամբ բացահայտվող իրականության միջև: Հատկապես հաշվի առնելով այն, թե որքան շատ են Հայաստանում արդի կյանքը բնութագրող անառողջ սովորությունները, գիտենք, որ դրանց դեմն առնել ցանկացողին իսկապես մեծ համբերություն է պետք: Մենք նաև տեղյակ ենք այն ծիծաղելի առասպելի մասին, համաձայն որի` “Յոգան հնդիկների համար է, ոչ հայերի, քանզի այն ստեղծվել է Հնդկաստանում”, ինչը պարզապես տարօրինակ է հնչում և զուրկ է որևէ հիմքից, քանի որ Յոգան իր անարատ ձևի մեջ Գիտություն է, և եթե այն առաջին անգամ գրի է առնվել Հնդկաստանում, ամենևին էլ չի նշանակում, թե հնդիկներն են Յոգայի միակ տերն ու տիրականը: Ավելին, այժմ Յոգան նույնքան կամ առավել ոգևորությամբ կիրարկում են Նյու Յորքում, Փարիզում, Մոսկվայում և Լոնդոնում, քան Դելիում, ինչը ևս վկայում է այն մասին, որ Յոգան պատկանում է ողջ մարդկությանը այլ ոչ մի կոնկրետ ազգի:
Մենք ստեղծել ենք Հիմալայան Յոգայի Կենտրոնը, որպեսզի Յոգա Գիտությունը բաց անենք հայ հասարակության առջև: մենք ցանկանում ենք գտնել արդի հասարակությունում ապրելու լավագույն կոմպրոմիսները, Քեզ հետ միասին, Յոգա Գիտության օգնությամբ: Եվ գուցե Դու ես լինելու Մարդու և Բնության ներդաշնակությունը խորհրդանշող հաջորդ կենդանի օրինակը: Որոշումը Քեզանից է կախված: Իսկ մենք լոկ հուշելու ենք, թե ինչպես:
Wednesday, November 4, 2009
Subscribe to:
Posts (Atom)